Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին հայտարարել է, որ Իրանի հարձակման դեպքում հրեական պետությունը շատ կոշտ պատասխան կտա, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ Իսրայելը լայնածավալ պատերազմ չի ցանկանում: «Մենք հետևում ենք, որ թշնամիները գիտակցեն, որ մեզ վրա ցանկացած հարձակում կարժանանա այնպիսի պատասխանի, որը կստիպի նրանց զղջալ իրենց ագրեսիայի համար»,- ասել է Հանեգբին:               
 

Սոկրատեսի մահը` 840 դոլար

Սոկրատեսի մահը` 840 դոլար
06.03.2013 | 21:04

Մետրոպոլիտեն թանգարանը 840 դոլարով աճուրդում ձեռք է բերել Ժակ Լուի Դավիդի «Սոկրատեսի մահը» կտավի էսքիզը: «The Art Newspaper»-ը հաղորդել է, որ վաճառքից առաջ կարծում էին, որ նկարն արվել է կտավի հիման վրա հետագայում: Տուշով և մոխրագույն ակվարելով արված ուրվանկարը թանգարանի աշխատակիցը գնել է Swann Galleries-ի աճուրդում, կատալոգում 24,5 /38,2 սանտիմետրի վրա արված ուրվանկարը մատնանշվել է իբրև 19-րդ դարասկզբի ֆրանսիական դպրոցի գործ: Մետրոպոլիտենի փորձագետները համեմատել են ուրվանկարը և 1782 թ. կտավը, որը նույնպես թանգարանում է 1931 թվականից, և եզրակացրել են, որ ուրվանկարի հեղինակը Դավիդն է, ավելին` ուրվանկարն արվել է նախքան կտավը վրձնելը: Ուրվանկարում Սոկրատեսի աշակերտ Կրիտոնոսը իր առաջ գիրք ունի և միայն նայում է ուսուցչի կողմը, իսկ կտավում Կրիտոնոսի ձեռքը ուսուցչի ազդրի վրա է: Ֆրանսիական նեոկլասիցիզմի հիմնադիր Ժակ Լուի Դավիդը ֆրանսիական մեծ հեղափոխության ակտիվ մասնակից էր և Ազգային կոնվենտի պատգամավոր: Նրա կտավները այսօր էլ վաճառվում են բարձր գնով:

Դիտվել է՝ 2013

Մեկնաբանություններ